Սեքսոլոգիա
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի Ani, ձեռնաշարժության պատճառները տարբեր տարիքում տարբեր են: Եթե երիտասարդ եք և դեռևս սեռական կյանքով չեք ապրում, ձեռնաշարժությունը Ձեզ համար փոխարինող միջոց է սեռական ցանկությունը բավարարելու համար: Այս դեպքում դա պաթոլոգիկ չէ, և կանոնավոր սեռական կյանքի հետ այդ սովորությունը կվերանա: Եթե Դուք ապրում եք կանոնավոր սեռական կյանքով, սակայն ցանկություն եք ունենում ձեռնաշարժությամբ զբաղվելու, ապա դա կարող է կապված լինել սեռական աններդաշնակության, սեռական անբավարարվածության հետ: Այդ դեպքում ցանկալի կլինի դիմել սեքսոպաթոլոգի խորհրդատվության:
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի Mari, Դուք նշում եք, որ մոտ երկու ամիս առաջ Ձեր ընկերը վթարի է ենթարկվել, և հատկապես վնասվել են արտաքին սեռական օրգանները: Հարկավոր է ճշտել, թե նշված խնդիրնեը երբ են առաջացել, վթարից անմիջապես հետո, թե որոշ ժամանակ անց: Եթե դրանք առաջացել են անմիջապես վթարից հետո, ապա միանշանակ կապված են տրավմայի հետ: Եթե առաջացել են որոշ ժամանակ անց, ապա ամենայն հավանականությամբ պատճառն այլ է: Հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի մանրամասն հետազոտվելու համար:
Մեդ-Պրակտիկ
15.04.2015
Հարգելի Sevak, բարև Ձեզ: Առնանդամի թեքվածությունը այնքան էլ կապված չէ ձեռնաշարժության հետ: Երբեմն, տարբեր պատճառներով վնասվում են առնանդամի կառուցվածքային մաս կազմող էլաստիկ թելերը, տվյալ հատվածում առաջանում է ֆիբրոզ, որն էլ հենց թեքվածության պատճառ է դառնում: Կախված նրանից, թե վնասումը որ հատվածում է, թեքումը համապատասխանաբար այդ կողմում էլ կլինի: Ինչ վերաբերում է նորմալ հարաբերություն ունենալուն, ապա դա կախված է թեքման աստիճանից: Եթե թեքվածությունը աննշան է կամ քիչ այն չի անհանգստացնի:
Մեդ-Պրակտիկ
14.04.2015
Հարգելի Արմինկա, բարև Ձեզ: Ինչպես նորմալ սեռական հարաբերությունից, այնպես էլ ձեռնաշարժությունից հետո ցավերը որովայնի ստորին կամ աճուկային շրջաններում վկայում են փոքր կոնքում առկա պաթոլոգիայի մասին: Դուք նշում եք, որ Ձեզ մոտ ախտորոշվել է ձվարանների պոլիկիստոզ և ցավերը հենց դրա հետ էլ կապված են: Ձեռնաշարժությունը չի ազդում սեռական օրգանների ֆունկցիայի և կառուցվածքի վրա, սակայն չարաշահումը իհարկե ցանկալի չէ, քանի որ դա կարող է հետագայում խանգարել նորմալ սեռական կյաքի հանդեպ Ձեր նորմալ վերաբերմունքի ձևավորմանը:
Ani
14.04.2015
Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Gago, բարև Ձեզ: Անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է:
Sevak
13.04.2015
Mari
13.04.2015
Արմինկա
12.04.2015
gago
11.04.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի KAREN, վաղաժամ սերմնաժայթքումը հաճախակի հանդիպող խնդիր է տղամարդկանց շրջանում: Պատճառները տարբեր են` նյարդային կամ օրգանական: Օրգանական խնդիրներ կարող են առաջանալ բորբոքումներից կամ ինֆեկցիաներից հետո: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել նաև հետևանք ոչ կանոնավոր սեռական կյանքի կամ պատանեկան տարիքում հաճախակի ձեռանաշարժության: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի խորհրդատվության, պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Խնդիրը որոշ չափով կարելի է մեղմել հարաբերությունից առաջ "Անեսթեզին" պարունակող քսուք կամ անեսթեզինով պատված պահպանակ օգտագործելով:
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Martin, երբեմն հնարավոր է ձեռնաշարժությունից հետո նկատվեն ցավեր գոտկային հատվածներում, դա կապված է մկանային լարվածություն հետ: Ինչ վերաբերում է ոտքերի թուլությանը, ապա քիչ հավանական է, որ կապված լինի ձեռնաշարժության հետ:
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Սյուզան, ձեռնաշարժությունը չի կարող դառնալ չբերության պատճառ, այն չի ազդում նաև ձվաբջիջների հասունացման վրա: Երբեմն կարող են առաջանալ խնդրիներ արտաքին սեռական օրգանների հետ կապված, օրինակ մեծ սեռական շրթերի շփաբորբ, հազվադեպ նաև վուլվիտ և բարտոլինիտ:
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Gevorg, դա ընդամենը անատոմիական առանձնահատկություն է: Ձեռնաշարժությունը չի ազդում սեռական օրգանների ձևավորման վրա:
KAREN
25.03.2015
Gevorg
24.03.2015
Սյուզան
24.03.2015
Martin
24.03.2015
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Ananun, բարև Ձեզ: Բնական է, սեռական հարաբերության ընթացքում օրգանիզմը ծախսում է որոշ քանակի կալորիաներ, սակայն դա բնական երևույթ է, և չի կարող ազդեցություն ունենալ ֆիզիկական պարապմունքների վրա:
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Aren, պատճառ կարող են լինել ինչպես նյարդային հոգեկան-գործոնները, այնպես էլ օրգանական խնդիրները, որոնք հանդիպում են տարած սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից հետո կամ բորբոքային պրոցեսներից հետո: Ձեր դեպքում այն կարող է կապված լինել նաև անկանոն սեռական կյանքի հետ, որը ժամանակի ընթացքում կկարգավորվի: Եթե խնդիրը ունի շարունակական բնույթ, հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի David, բարև Ձեզ: Սեռահասունացման ընթացքում, եթե կա ճարպակալում, ապա այն ամենայն հավանականությամբ հորմոնալ բնույթ ունի, հետևաբար ազդեցություն կունենա ընդհանուր սեռահասունացման պրոցեսի և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա: Այս դեպքում առկա է անդրոգենների քանակի նվազում: Եթե կա նման խնդիր, հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի: Եթե նկատի ունեք արդեն սեռահասուն տարիքում ճարպակալման հետ կապը, ապա այն բնական է ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ երկրորդային սեռական հատկանիշներն արդեն ձևավորված են: Այս դեպքում ճարպակալումը կարող է ազդել սեռական ֆունկցիայի վրա:
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի GAGIK, բարև Ձեզ: Հարաբերությունից հետո սերմնահեղուկի որոշ մասը միշտ էլ դուրս է հոսում հեշտոցից: Հարաբերությունից հետո բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկի քանակը կուտավում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ որոշ ժամանակ անց անցնում է արգանդի խոռոչ և ձվարաններ, իսկ մնացած մասը դուրս է հոսում, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
22.03.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Հեշտանքի բացակայությունը կամ անօրգազմիան ունի բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են լինել ինչպես օրգանական, այնպես էլ հոգեբանական: Ըստ Ձեր նկարագրածի, Ձեզ մոտ օրգանական խնդիրներ չկան, քանի որ ի սկզբանե ունեցել եք հեշտանք, և ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով նկատվել է հեշտանքի թուլացում, ապա լրիվ բացակայություն: Ձեզ մոտ խնդիրը ավելի շատ հոգեբանական է: Այս դեպքում բավականին դրական էֆեկտ տալիս է հոգեթերապիան: Ինչ վերաբերում է ձեռնաշարժության հետ կապին, ապա ներկայիս խնդրիը ավելի շատ կարող է կապված լինել ոչ թե հենց ձեռնաշարժությամբ զբաղվելու հետ, այլ Ձեր վերաբերմունքի հետ, ընդհանրապես ձեռնաշարժությանը կամ սեռական հարաբերությանը: Նման խնդիրներ հաճախ հանդիպում են խիստ դաստիարակություն ստացած աղջիկների մոտ: Խորհուրդ է տրվում դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվության, ցանկալի է ամուսնու հետ միասին: Ինչպես նշեցի խնդրի լուծման լավագույն տարբերակ է հոգեթերապիան: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող այլ հարցերի պատասխանները.
Մեդ-Պրակտիկ
21.03.2015
Հարգելի Աննա, եթե կոպիտ միջոցների չեք դիմում, ապա ոչ:
Ananun
21.03.2015
David
20.03.2015
Aren
20.03.2015
Gagik
20.03.2015
Anna
19.03.2015
Մեդ-Պրակտիկ
19.03.2015
Հարգելի Dina, ձեռնաշարժության ժամանակ տեղի է ունենում որովայնի առաջային պատի մկանների լարում, որը հետո կարող ցավային զգացողություն առաջացնել: Վտանգավոր ոչինչ չկա:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն